Զինված Ուժեր

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պայմանական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, զինծառայող Սալմանով Զիյադ Իլգար օղլուն կատարում էր ծառայողական և մարտական առաջադրանքներ, երբ տեղի է ունեցել միջադեպը։

Վիրավորված զինծառայողին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նա շտապ տեղափոխվել է ռազմաբժշկական հաստատություն։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առնչությամբ սկսվել է քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ