fbpx
Իրավական

Բրաբուսի՝ տաքսու վարորդին ծեծած վարորդը բերման է ենթարկվել

Երևանի Պռոշյան փողոցում, որտեղ վթարից հետո Mercedes G-ի (Բրաբուս) վարորդը ծեծի էր ենթարկել տաքսու տարեց վարորդին, բերման է ենթարկվել:

Facebook-ում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes-ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։

«Բրաբուսի» համարանիշներն են՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. «G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ