fbpx
Իրավական

ՀՔԾ-ն պարտավոր է հրապարակել ՍԴ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման հիմքերը․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է․

«Հաշվի առնելով հանրային մեծ ուշադրությունը, ՀՔԾ-ն պարտավոր է առանց ուշացնելու հրապարակի ՍԴ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմքերը:

Պետք է իմանանք, թե որ պաշտոնական լիազորությունների կոնկրետ ինչ չարաշահման մասին է խոսքը:

Եթե այդ չարաշահումը վերաբերվում ՍԴ դատավորի լիազորություններին, ապա առանց սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող նման մեղադրանք առաջադրվել:

Եթե վերաբերվում է մինչ ՍԴ դատարվոր ընտրվելը, նախկին պաշտոնական լիազորություններին՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ հանձնաժողովի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատոթյան նախարար աշխատած ժամանակահատվածին, բոլորովին այլ իրավիճակի հետ գործ կունենանք»:

https://www.facebook.com/asakunts/posts/2249358772030573

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ