Երեքշաբթի օրը Պրահայի արևելքում գտնվող Չեսկի Բրոդ կայանի մոտակայքում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները, որի հետևանքով տեղում մահացել է ուղևորատար գնացքի վարորդը և վիրավորվել են տասնյակ ուղևորներ: Այս մասին հայտնում է Չեխիայի երկաթուղային անվտանգության տեսչությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, որը կանգնած է եղել։