Ուղևորատար
Չեխիայի մայրաքաղաքում երկու գնացքների բախումից զոհվել է 1, վիրավորվել՝ 35 մարդ
Երեքշաբթի օրը Պրահայի արևելքում գտնվող Չեսկի Բրոդ կայանի մոտակայքում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները, որի հետևանքով տեղում մահացել է ուղևորատար գնացքի վարորդը և վիրավորվել են տասնյակ ուղևորներ: Այս մասին հայտնում է Չեխիայի երկաթուղային անվտանգության տեսչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, որը կանգնած է եղել։
Ռուսաստանը Թուրքիային ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում: Ռուսական ավիաշինական կորպորացիայի տնօրենը մասնավորապես նշել է. «Որոշ ավիաընկերությունների հետ արդեն հանդիպել ենք և նշել, որ պատրաստ ենք ներկայացնել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռները: Բացի այդ Թուրքիան, որպես…


