Instagram-ի «արքա» Դեն Բիլզերյանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կքվեարկեր ռեփեր Քանյե Ուեսթի օգտին և Հիլարի Քլինթոնի դեմ։ Նա նաև կատակել է, որ միգուցե ինքն էլ մրցապայքարի մեջ մտնի:
Երբ Դեն Բիլզերյանին հարցրել են՝ ինչ կարծիք ունի Քանյե Ուեսթի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին՝ Instagram-ի աստղը TMZ-ին պատասխանել է, որ Քանյեն իր համար ավելի նախընտրելի թեկնածու է, քան Հիլարի Քլինթոնը, այնուհետև ծիծաղելով ավելացրել. «Կարծում եմ՝ նա պայքարելու է իմ դեմ: Դեռ կտեսնենք»:
38-ամյա Բիլզերյանը կարծում է, որ նախագահ Թրամփը, ավելի շատ հավանություն կտար Քանյե Ուեսթի թեկնածությանը, քան իր:
Եթե վերը նշված պայքարն իրականություն դառնա, նախագահ Թրամփի ամենահայտնի երկու աջակիցները կպայքարեն միմյանց դեմ:

