fbpx
Արցախ

Առանց ԼՂՀ ժողովրդի անհնար կլինի համաձայնություն ձևակերպել․ Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ իրենք՝ կողմերը, պետք է համաձայնեցնեն և որոշեն կազմը: Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը:

«Մենք՝ որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի: Սրանից ենք ելնում»,-ասաց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է իր հրապարակային հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների արդյունքները պետք է հաշվի առնեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը:

Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքների և խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բորլոր տարբերակներում, որոնք կողմերի միջև քննարկվում են: Սրա հետ ոչ ոք չի վիճում: Մնացյալը բանակցությունների գործն է:

«Դիվանագիտության արվեստը փոխզիջումներն են: Մենք՝ որպես համանախագահներ, ջանում ենք, որ փոխզիջումներն արտահայտեն շահերի իրական հավասարակշռությունը»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ