Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են բացահայտվել Գեղարքունիքի մարզում

Միացեք մեզ՝
ապօրինի

Oգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։

Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Ամենաթարմ