էջմիածինցիները «Զվարթնոցի» մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Այսօր էջմիածինցիները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Ըստ նրանց՝ ազատության մեջ  Մանվել Գրիգորյանն իրենից  վտանգ է ներկայացնում: 

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ 

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց:

Հրապարակող՝

Ամենաթարմ