fbpx
Աշխարհ

ԵՄ-ն երկարաձգել է Սկրիպալների պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի գործածման հետ: Խոսքը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին է:

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ԵՄ խորհրդին: Պատժամիջոցների գործողության ժամկետը այժմ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ն է: Պատժամիջոցների ցանկում ձեռնարկության և 9 քաղաքացու անուն կա, այդ թվում՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ղեկավարի և նրա տեղակալի անունները:

Ցուցակում են նաև Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, որոնց Լոնդոնը համարում է ՌԴ ԶՈՒ ԳՇ գործակալներ և մեղադրում Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին թունավորելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ