Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի որդի՝ արքայազն Էնդրյուն մեղադրվում է ներգրավված է բռնաբարության գործով ու կարող է զրկվել թագավորական տիտղոսի տված հնարավորություններից։
Այս մասին գրում է Times-ը։
Նշվում է, որ արքայազնին մեղադրում է Իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեն, ով նշում է, որ Էնդրյուն իր կամքին հակառակ Լոնդոնում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, երբ ինքը 17 տարեկան էր։
Ըստ աղբյուրի, եթե Էնդրյուն պարտվի այս գործը, ապա ընտանիքը կխնդրի արքայազնին չօգտվել իր տիտղոսից, հեռանալ պալատից ու նաև հրաժարվել զինվորական կոչումներից։
Նշվում է նաև, որ նա չի կարողանա լքել Մեծ Բրիտանիան, քանի որ կա վտանգ՝ ԱՄՆ արտահանձնվելու։
Այս գործով հաջորդ դատական նիստի օրն այսօր է։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)