fbpx
Սպորտ

Ես հիանալի գիտեմ, թե ինձ ինչ է պետք. Զիդան

Զինեդին Զիդանը պատմել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմում սպասվող փոփոխություների մասին.

«Ես հիանալի գիտեմ, թե ինձ ինչ է պետք ու տրանսֆերների մասին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ: Բայց ոչ հիմա: Անուններ չեմ տա»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

– Ի՞նչ երաշխիքներ է Ձեզ տվել Պերեսը, որպեսզի Դուք վերադառնաք «Ռեալ»:

– Ցանկություն կար փոխելու իրավիճակը, ոչ մի պայման չեմ դրել: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ կարելի է անել, ինչպես նաև խաղացողների մասին: Տեսնենք՝ ինչ կստացվի տրանսֆերների առումով, բայց հասկանալի է, որ փոփոխություններ կլինեն:

-Ասում են՝ «Ռեալում» պետք է վաճառել խաղացողներից մեկին՝ նախքան նոր ֆուտբոլիստների ձեռք բերելը:

– Մենք ժամանակ կունենանք այդ մասին խոսելու համար: Դա կարող է տեղի ունենալ «Ռեալի» ցանկացած խաղացողի հետ: «Ռեալը» միշտ հրավիրում է լավագույն ֆուտբոլիստներին: Պետք է խոստովանել, որ ընթացիկ մրցաշրջանը լավագույնը չէր մեզ համար, իրավիճակը պետք է փոխել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ