fbpx
Քաղաքականություն

Եթե կարծում են, որ խլել եմ Բջնիի գործարանը, թող իմ գումարը տան, կվերադարձնեմ․ Ռուբեն Հայրապետյան

Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առջև, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010 թվականին: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ Սուքիասյանը հայտարարել էր, թե իրենից խլել են «Բջնի» հանքային ջրերի գործարանը։

«Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել»,-հայտարարել է Հայրապետյանը։

Նա փաստաթղթեր է ցույց տվել, որտեղ նշված է, թե որքան հարկ է վճարել պետությանը, դրանք համեմատել Խաչատուր Սուքիասյանի կատարած վճարումների հետ։ Նա նշել է, որ 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.000 դրամի հարկ է վճարել, իսկ ինքը 9 տարում՝ 3.661.200.409 դրամ:

«Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին»,-հավելել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ պետությունը վաճառել է, ինքն էլ գնել է։

«Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես կվերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոնով պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»,-ասել է նա։

Խոսելով Սուքիասյանի հայտարարությունների մասին՝ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ վերջինս կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ:

«Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի, տա։ Ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել»,-նշել է նա։

Հայրապետյանը նաև պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ