ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը , որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում:
Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»:
Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն: Է հետո՞:
Պապս կասեր. «Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք» :
Ասենք ինչու՞ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է: Լավ ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք:
Հա՜, հասկանում եմ , որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք: Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա, իր կյանքի առաքելությունը սահմանի, ապրելու խթան ունենա, առաջ գնալու ցանկություն ու ուժ ստան, ոչ թե …
Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամները իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ ,թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում ըստ իրենց երեխան ինչ է վերցնելու:
Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում, քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է» »։
https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3453697194661271?__cft__[0]=AZU-Of279YlmJxY1tPfHBcVZoVGoIRNuYReP6iwW0VrG49Uk037xp8WY4JDe7mHF9LOBibKTWZyJ1zAv6kUymk3YHPmAedgVW7APZuRS5FFO5LBqh6FLPD9imcsv-z6mxFA&__tn__=%2CO%2CP-R

