fbpx
Սպորտ

Բեյլին չէին գնել, որ այսքան քիչ խաղար․ Կրոս

Մադիրիդ «Ռեալի» ֆուտբոլիստ Թոնի Կրոսը խոսել է իր թիմակից Գարեթ Բեյլի մասին։

«Բեյլի հետ կապված իրավիճակը որևէ կողմին չի բավարարում։ Նրան չէին գնել, որ այսքան քիչ խաղար։

Կարծում եմ՝ նա ցանկանում էր անցած ամռանը հեռանալ «Ռեալից», ակումբն էլ դեմ չէր, բայց հետո որոշումը փոխվեց։

Թիմում ամեն ինչ նորմալ է։ Մենք մեծ նշանակություն չենք տալիս այդպիսի իրավիճակներին։

Բեյլը մեզ օգնել է նախորդ վեց տարիներին շատ տիտղոսներ նվաճել։

Նա խնդիրներ չի ստեղծում։

Մենք հարգում ենք նրան այն ամենի համար, ինչ նա տվել է թիմին», – Կրոսի խոսքերը մեջբերում է Marca-ն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ