Հասարակություն

Գերմանիան բժիշկների խումբ կգործուղի Հայաստան

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ Գերմանիան բուժաշխատողների խումբ կգործուղի Հայաստան:

«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը»,-ասվում է դեսպանության գրառման մեջ:

🇪🇺🇩🇪🇦🇲🤝Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի…

Geplaatst door German Embassy Yerevan op Vrijdag 10 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ