fbpx
Խորհրդարան

Գևորգ Պետրոսյանն առաջարկել է երկարացնել աջ ղեկով մեքենա ներկրելու հնարավորությունը

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր չէ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։

Նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ եթե այդպիսի ժամկետ սահմանվի, ապա ուրիշներն էլ կարող են պնդել, որ հետաձգումն ավելի մեծ ժամկետով կատարվի, ու գնելու հնարավորություն տրվի մինչև փետրվար, մինչև մարտ և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ