fbpx
Խորհրդարան

Աջ ղեկով մինչև 1000 մեքենա է ներմուծվելու Հայաստան ըստ նախագծի. Հակոբ Արշակյան

Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով նախատեսվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող կարգավորումները որոշ ժամկետով հետաձգել, ինչի արդյունքում թույլ կտրվի, որ ներմուծվեն այն մեքենաները, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը և Հայաստան են բերվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։

ԱԺ-ում քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարցրեց, թե քանի՞ մեքենայի մասին է խոսքը, և արդյո՞ք սրանով լուծվում է ամբողջ հարցը։

ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ խոսքը մինչև 1000 մեքենայի մասին է, որոնք կուտակված են սահմանում։ Ըստ նրա՝ սրանով հարցը փակվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ