Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 79 երեխա՝ 44 տղա և 35 աղջիկ։
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության փոխանցմամբ՝ 30 երեխա ծնվել են Մարտունու ծննդատանը, 18 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոնում, 15-ական երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում և Սևանի հիվանդանոցում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնունդներից 4-ը գրանցվել է 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Գեղարքունիքում վերաբնակված ընտանիքներում։