fbpx
Սպորտ

Մենք կփորձենք հաղթել․ Գվարդիոլան՝ ՄՅՈՒ-ի հետ առաջիկա հանդիպման մասին

Մենք կդիտնենք «Յունայթեդի» և «Դերբիի» միջև գավաթային խաղը: Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ առաջիկա հանդիպման մասին:

«Պետք է վերլուծենք, թե նրանք ինչպես են ներկայանալու մեր դեմ հանդիպմանը: Մենք կգնանք այնտեղ, որ փորձենք հաղթել»,-նշել է մարզիչը։ Այս մասին հաղորդում է Fourfourtwo-ն:

Նշենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Յունայթեդը» կհանդիպի «Դերբիի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կուեննա կիրակի օրը՝ մարտի 8-ին, ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ