fbpx
Սպորտ

Հանուն Խաբիբի հետ մենամարտի ՝ պատրաստ եմ վերադառնալ. Ժորժ Սեն Պիեր

UFC-ի նախկին երկու դիվիզոններ չեմպիոն Ժորժ Սեն Պիերը խոստովանել է, որ պատրաստ է վերսկսել կարիերան հանուն UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտի։

«Հիմա «թոշակի անցած» բառը ոչինչ չի նշանակում։ Եթե մարտը տեղի ունենա, նրանք գիտեն, որտեղ կարելի է ինձ գտնել։ Մենք փորձել ենք ճիշտ անցկացնել մենամարտը, բայց չի ստացվել։ Եթե պայմանագրով ամեն ինչ ճիշտ ընթանա, ես պատրաստ եմ վերադառնալ ու մրցել Խաբիբի հետ»,- Պիերի խոսքերն է մեջբերում TSN-ը։

Ավելի վաղ Նուրմագոմեդովն ու իր անձնակազմը շատ անգամներ հետաքրքրություն են հայտնել Սեն Պիերի հետ մենամարտ կազմակերպելու առթիվ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ