Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել

Ախալքալաքի զորամասում ծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է ստամոքսի խոցի վիրահատությունից հետո։

Այս մասին գրում է Jnews-ը։

Սարգիսը Ջավախքի Փոկա գյուղից էր։

Նա վիրահատության է ենթարկվել նոյեմբերի 11-ին ու դուրս է գրվել հիվանդանոցից նոյեմբերի 16-ին։ Հաջորդ օրը բժիշկները նրան պահանջել են վերադառնալ հիվանդանոց, իսկ արդեն մյուս օրը՝ նոյեմբերի 18-ին, հիվանդանոցից զանգահարել են Սարգիսի ընտանիքի անդամներին և հայտնել, որ նա մահացել է։

Մահացած զինծառայողի հարազատներն ու համագյուղացիները պարզաբանում են պահանջում մահվան դեպքի հետ կապված։

Նշվում է, որ փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ մահվան պատճառը հայտնի կդառնա միայն մեկ ամիս անց։

Հրապարակող՝

Ամենաթարմ