Ջավախք

  • Ջավախքի հնագիտական բացահայտումները փոխում են պատմական պատկերացումները

    Ջավախքի հնագիտական բացահայտումները փոխում են պատմական պատկերացումները

    Ջավախքի բարձրավանդակում կատարված պեղումները բացահայտում են հին զարգացած քաղաքակրթության հետքեր՝ հերքելով տարածաշրջանի մեկուսացվածության մասին կարծրատիպերը։

  • Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել

    Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել

    Ախալքալաքի զորամասում ծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է ստամոքսի խոցի վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Jnews-ը։ Սարգիսը Ջավախքի Փոկա գյուղից էր։ Նա վիրահատության է ենթարկվել նոյեմբերի 11-ին ու դուրս է գրվել հիվանդանոցից նոյեմբերի 16-ին։ Հաջորդ օրը բժիշկները նրան պահանջել են վերադառնալ հիվանդանոց, իսկ արդեն մյուս օրը՝ նոյեմբերի 18-ին, հիվանդանոցից զանգահարել են Սարգիսի ընտանիքի անդամներին…

  • Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

    Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

    Օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։ Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ Ադրբեջանցիներն կրակել են Արավուսի ուղղությամբ. ՄԻՊ…

  • Հայ ուսանողուհիները նոր ծրագիր են մեկնարկել

    Հայ ուսանողուհիները նոր ծրագիր են մեկնարկել

    Օգոստոսի 3-ին Aliq.ge-ն հաղորդել է, որ  2021 թվականի հուլիսի 19-ից Ջավախքի երեխաների համար մեկնարկել է նոր՝ «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիրը։ Այն իր մեջ ներառում էր երկշաբաթյա անգլերենի ինտենսիվ դասընթացներ։ Նախաձեռնությունը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Մարիաննա Խաչատուրյանինն է, ով մեկ տարուց ավել աշխատում է ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Ծրագիրն իրականացվում է American Language Center -ի աջակցությամբ:…

  • Ջավախքում 2 նոր «Արմաթ» լաբորատորիա կբացվի

    Ջավախքում 2 նոր «Արմաթ» լաբորատորիա կբացվի

    Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ»։ Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են Akhaltskha-ից։ Նշվում է, որ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացում Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։

  • Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին

    Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին

    Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա:…

  • Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ

    Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է,որ Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի՝ ըստ անհրաժեշտության։ Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող…

  • «Վրացական քայլերթը» վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին

    «Վրացական քայլերթը» վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին

    Aliq.ge-ի հաղորդմամբ՝ «Վրացական քայլերթ» ազգայնական կուսակցությունը «նախազգուշական» բողոքի ակցիա է անցկացրել Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ` Ադրբեջանի իշխանություններին վերջնագիր ներկայացնելով: «Քայլերթի» 50-ից ավելի ներկայացուցիչներ «Գարեջին Վրաստան է» և «Կեցցե Վրաստանը» վանկարկումներով երթ են անցկացրել, որից հետո «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն կոչ է արել հարևան Ադրբեջանին Դավիթ Գարեջիի հետ կապված կայացնել «ընկերական որոշում»։ «Մենք Ադրբեջանի իշխանություններին…

  • Ախալքալաքում Ջավախքն Արցախի կողքին է խորագրով ցույց է տեղի ունեցել

    Ախալքալաքում Ջավախքն Արցախի կողքին է խորագրով ցույց է տեղի ունեցել

    Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում: Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և այլ նյութական օգնության…

  • Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին. Շիրակ Թորոսյան

    Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին. Շիրակ Թորոսյան

    «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գրառում է կատարել -ում: Նա անդրադրձել է երեկ` օգոստոսի 8-ին Ջավախքում տեղի ունեցած միջադեպին: «Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին օգոստոսի 8-ին Ախալքալակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալակ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել…

  • Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումները չեն կարող դառնալ խուճապի պատճառ․ ԱԻՆ

    Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումները չեն կարող դառնալ խուճապի պատճառ․ ԱԻՆ

    Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում…

  • Ջավախքում ջրաղացները դեռ չեն վերացել

    Ջավախքում ջրաղացները դեռ չեն վերացել

    Կյանքի ընթացքի արագացման հետ մեկտեղ ջրաղացին փոխարինում են էլեկտրական աղացները, բայց Ջավախքի Կուլիկամ գյուղում, 84-ամյա Մնացական Շախբեկյանը շարունակում է պապական գործը և պապական ջրաղացը կփոխանցի ավագ որդուն: Այս մասին գրում է Jnews.ge-ն։ Կուլիկամ գյուղում ջրաղացը իր տեսակի մեջ միակներից է, եթե ոչ միակը: Աստիճանաբար ջրաղացպաններն անցել են էլեկտրական աղացին, քանի որ այն ավելի արագ է…

  • Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր են հայտնաբերվել

    Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր են հայտնաբերվել

    Վրաստանի Ազգային թանգարանի միջազգային արշավախումբը Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր է հայտնաբերել: Ասպինձայի շրջանի Ռաբաթ ժայռոտ տեղանքում արշավախումբը հայտնաբերել է բնակավայրեր՝ քարե ամրությունների համակարգով: Հայտնաբերել են նաև կյանքի չընդհատվող հետքեր՝ բրոնզե դարաշրջանից մինչև վաղ միջնադար: Հետազոտվող տարածքում այս պահի դրությամբ՝ հայտնաբերել են ավելի քան 500 տարվա վաղեմության քարե կառույցներ: Մինչ այդ Կովկասում այդպիսի կառույցներ չեն…

  • ԱՄՆ-ում Ջավախքի զարգացման համար դրամահավաք կանցկացվի

    ԱՄՆ-ում Ջավախքի զարգացման համար դրամահավաք կանցկացվի

    ԱՄՆ-ի հայերը հունիսի 2-ին հայտարարել են հեռուստամարաթոն-դրամահավաք, որի նպատակն է գումար հավաքել Ջավախքի զարգացման համար: Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսում «Սփյուռքի միավորման հարթակ» կոչվող պլատֆորմից, որի գաղափարը հղացել էր ԱՄՆ աշխարհաքաղաքական ակումբում։ Հեռուստամարաթոնի նպատակն է հավաքել միջոցներ, որոնք ամբողջությամբ կծառայեն Ջավախքի խնդիրների լուծմանը, որը շարունակական բնույթ կկրի: Գաղափարը ծագել էր ախալցիխեցիներին օգնելու նպատակով` պահպանելու…