ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով հանդերձ։
«Մեքենայի սրահից տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող դեղնականանչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
- Ոստիկանությունում արձանագրվել է կալաշնիկովի ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղսորդագրության մեջ: