ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:
Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից:

