Տնտեսություն
18:30 04/03/2020

ՀՀ շուկայում աշխատողների թիվը աճել է

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2019-ի դեկտեմբերի տվյալներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են 629 հազար, որը ապրիլի համեմատ 88 հազարով ավելի է: Նրա խոսքով ՀՀ շուկայում տեղի է ունեցել աշխատողների թվի էական աճ։

Նրա խոսքով, հիմնական աճը է գրանցվել մանրածախ առևտրի ոլորտում, հանրային սննդի կազմակերպման ոլորտում, մեծածախ առեւտրի ոլորտում, սննդամթերքի  արտադրության եւ ծառայությունների ոլորտում:

«2018-ի ընթացքում տպվել է 326 մլն հատ ՀԴՄ կտրոն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 457 մլն հատ: Համապատասխանաբար 20 տոկոսով շրջանառության աճ է տեղի ունեցել: Հաշիվ ապրանքագրերի դեպքում աճը կազմել է 25 տոկոս՝ 20 մլն հատից դարձել է 25 մլն»,-ասել է Կարեն Թամազյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ