fbpx
Իրավական

Հրապարակվել են ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում:

Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարելի է ներկայացնել մինչև դեկտեմբերի 12-ը` ժամը 11.00-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ