fbpx
Հասարակություն

Հրդեհ Վահագնի գյուղում

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 02:12-ին ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում այրվում է անասնագոմ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում (մոտ 84 քմ)։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։19-ին, մարվել՝ 05:56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 500 հակ անասնակեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ