fbpx
Հասարակություն

ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում․ Մուրադով

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը։

«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում։ Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- ընդգծել է Մուրադովը։

Գեներալ-լեյտենանտն նշել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու են 5 տարվա ընթացքում, ինչպես և ենթադրում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը:

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայման մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար։ Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է դարձել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ