fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից․ պատմում է մասնագետը

Պետք է տարբերակել հարբուխը գրիպից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Հարբուխն ավելի թեթև է, ուղեկցվում է փռշտոցով, քթահոսությամբ և այլն: Իսկ գրիպի դեպքում, քանի որ ինտոքսիկացիան այստեղ ավելի արտահայտիչ է, բարձր ջերմության ֆոնին լինում են մկանացավեր, հոդացավեր, բարձր ջերմություն, ինչը կարող է պահպանվել 2-3 օր՝ բարձր սանդղակների վրա», – ասաց Թորոսյանը:

Փռշտոցն ու հազը, Թորոսյանի խոսքով, գրիպի սկզբնական շրջանին բնորոշ չէ: Նա անդրադարձավ նաև գրիպի լաբորատոր հետազոտություններին:

«Ամբողջ աշխարհում գրիպը, որպես ախտորոշում յուրաքանչյուր անհատի համար, չի իրականացվում: Սա արվում է ընդամենը համաճարակաբանական ցուցման համար: Մենք հետազոտում ենք, նմուշներ ենք վերցնում, որոնք դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխան են, որպեսզի հասկանանք՝ տվյալ սեզոնում ինչ հարուցիչներ են շրջանառվում: Արդեն պարզաբանելով շրջանառվող հարուցիչը՝ բուժող բժիշկներն ունեն ցուցում, որ մենք գործ ունենք այս սեզոնի ընթացքում X հարուցչի հետ, կոնկրետ այս սեզոնում գործ ունենք գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի հետ, և արդեն բուժումը հապատասխան ձևով իրականացվում է»,- ասաց Թորոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ