Ինչու՞ են ուշացել քաղաքացիների նպաստները. կառավարությունը պարզաբանում է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

aroxjapahakan teschakan

Ապրիլի 4-ի կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ պատճառով են ուշանում քաղաքացիների նպաստները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված:

Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, նախարարն ասաց, որ կա տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր:

«Այս պահի դրությամբ լուծվել է հարցը, բացման օրվանից, մարտի 29-ին բացվել է, այդ օրվանից 10 օրվա ընթացքում «Հայփոստը» պետք է տրամադրի, սկսվել է, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական, այս անգամ ապահովել ենք թղթային տեղեկանքների միջոցով, բայց հաջորդ ամիս տեխնիկական միջոցները պետք է ապահովենք, որ խնդիր չունենանք», – ասաց Բաթոյանը:

Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք երաշխավորում եք, որ ուշացումներ չեն լինի, նախարարը հստակ պատասխան չտվեց և նշեց.

«Դրանք տեխնիկական են, տեխնիկական ապահովվածությունը մեր ոլորտում չէ, քարտերի և էլ ստորագրության մասով պետք է ապահովված լինեն բոլոր տարածքները, 55-ն են դրանք»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով խնդրին, նշեց.

«2017թ. մայիսին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է էլեկտրոնային ստորագրությունների կարգը, որով հաստատել է, որ դրանք վավեր կլինեն ԷԿԵՆԳ-ի կողմից թողած հավաստագրերի դեպքում, մյուս դեպքում չեն ունենա վավերականւթյուն, մենք ունեցել ենք ժամանակ, ինչո՞ւ է համընկել մարտի վերջին ու սրվել հիմա, որովհետև մինչ այդ պահը օգտագործվել են ֆինանսների նախարարության կողմից թողարկված հավաստագրերը: Ժամկետը համընկել է»:

Նա հայտարարեց, որ որպեսզի կարողանային դա անել, նախապես խնդրել էին գործընկերներին ապահովել էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հզր օգտատերերից 3000-ն է դա արել:

Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին, դրանք սոցծառայություններն են, պետական մարմինները, ՊՈԱԿ-ները,  ովքեր ապահովում են մատակարարումը, հաշիվը կառավարվում է էլեկտրոնային եղանակով, պարզաբանել է նախարարը:

Փաշինյանը հարցրեց, թե ինչու հրահանգը չի կատարվել:

«Իրենց վերադաս մարմինը մազպետարանն է, տվյալ պարագայում վճարումները տեխնիկապես մարզպետարանն է իրականացնում, մենք խնդիր ունենք այդ մասը ապահովելու»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ  մինչ օրս իրենք ներգրավված չենք եղել խնդրում, բայց կներգրավվեն:

Փաշինյանը հանձնարարեց.

«Հանենք այն մարդկանց ցուցակը, ովքեր ստացել են հանձնարարականը, ու որոնց անգործության պարագայում սոցիալապես անապահով մարդիկ չեն ստացել նպաստը: Եվ երբ օպտիմալացման խնդիր կլուծենք առաջիկայում, այդ մարդիկ կլինեն աշխատանքից ազատվողների առաջին տողերում: Բառացիորեն ուզում եմ այդ ցուցակը, անուն-ազգանուն, պաշտոն, անձնագրի համար: Իմացել են, որ նպաստը սրանից հետո ստացվելու է այլ համակարգով, միջոց չեն ձեռնարկել»:

Հրապարակող՝

Ամենաթարմ