fbpx
Արցախ

Կանադան ի գիտություն է ընդունել ԼՂ-ում հաստատված հրադադարը․ Շամպայն

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն անրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված համաձայնությանը։

Նա նշել է, որ Կանադան ի գիտություն է ընդունել հրադադարի ռեժիմի հաստատումը ու նրանք աշխատում են իրենց միջազգային գործընկերների հետ՝ համաձայնագրի պայմանների ու հետևանքների վերլուծության և ուսումնասիրության առումով։

Շամպայնի խոսքով՝ ինքը մշտապես կապի եղել Հայաստանի գործընկերոջ հետ, որպեսզի պարզի, թե այդ դժվարին պահին ինչպես կարող է աջակցել հայ ժողովրդին։

Կանադայի ԱԳ նախարարը նաև ակնկալիք է հայտնել, որ Ադրբեջանը կկատարի ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները մեկընդմիշտ կդադարեցվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ