fbpx
Աշխարհ

Կարմիր Խաչի մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասավ Վենեսուելա

Միջազգային Կարմիր Խաչի մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասել է Վենեսուելա, որի տնտեսությունը և բնակիչների սոցիալական վիճակը է՛լ ավելի է վատթարացել վերջին տարվա քաղաքական ցնցումների հետևանքով:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Վենեսուելայի բնակչության մեկ քառորդը մարդասիրական օգնության կարիք ունի, գրեթե 2 միլիոն մարդ թերսնվում է, 300 հազարը դեղորայքի պակաս է զգում:

Կարմիր Խաչի մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Վենեսուելա էր հասել անցած ապրիլին, իսկ երկրորդ խմբաքանակը՝ հուլիսի սկզբին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ