fbpx
Աշխարհ

Մոբիլիզացիան և ռուսների փախուստը կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հետախուզության հերթական ամփոփագիրը, որի հիմնական կետերը մեջբերում է BBC-ն․

Նախագահ Պուտինի հայտարարած «մասնակի մոբիլիզացիայի» յոթ օրվա ընթացքում ռուսների զգալի արտագաղթ է եղել, ովքեր փորձում են խուսափել զորակոչից: Թեև ճշգրիտ թվերը հայտնի չեն, սակայն դրանք գերազանցում են Ռուսաստանի կողմից 2022 թվականի փետրվարի ներխուժման համար տեղակայված բոլոր ուժերի թիվը։

Ռուսաստանից հեռանալ փորձողների թվում գերակշռում են ոնևոր և լավ կրթված մարդիկ։ Պահեստազորի մոբիլիզացման դեպքում աշխատուժի կրճատումը և ուղեղների արտահոսքի արագացումը գնալով ավելի մեծ ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ