fbpx
Իրավական

Խաչատուրյան քույրերի պաշտպանները չեն ընդունում քննության արդյունքները

Իրենց հորն սպանած Խաչատուրյան քույրերի պաշտպանությունն արդեն ծանոթացել է քննության նյութերին և համաձայն չէ նրա որոշ որոշումների հետ։ Gazeta.ru-ին տեղեկացրել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը։

Նրա խոսքով՝ քննությունը ուշադրության չի առել այն փաստը, որ Միխայիլ Խաչատուրյանը ծանոթ էր դատախազության բարձրաստիճան աշխատակիցների հետ, որոնց դիմել է անձնական հարցերը լուծելիս։

«Այդպես է եղել, օրինակ, երբ Խաչատուրյանին սպառնում էր հանձնաժողով անչափահասների գործերով և վարչական պատիժ այն պատճառով, որ աղջիկներին թույլ չի տվել ավարտել միջնակարգ կրթությունը։ Դա եղել է ողբերգությունից ոչ շատ առաջ։ Այն ժամանակ Խաչատրյանը կարող էր այդ հարցը լուծել անձնական ծանոթությունների միջոցով»,-ասել է փաստաբանը։

Պակուլինը նշել է, որ քույրերի դեմ քրեական գործերի հետագա ճակատագիրը կլուծվի մինչև դեկտեմբերի 28-ը։

«Դատախազությունը կա՛մ կհաստատի մեղադրական եզրակացությունը, և այդ ժամանակ կսկսվեն դատական լսումները, կա՛մ կգտնի էական խախտումներ և գործը կվերադարձնի լրացուցիչ հետաքննության»,-ասել է փաստաբանը։

Բացի այդ, կրտսեր քրոջ պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել գործերը մեկ վարույթում միավորելու մասին, քանի որ աղջիկն արդեն հասել է 18 տարեկանի և հիմա գտնվում է մեղսունակ վիճակում։ ՔԿՀ-ն առանձին վարույթ է բացել Պակուլինի պաշտպանյալի հանդեպ սպանության պահին նրա անմեղսունակության հիման վրա։

«Գործերն առանձին քննելն աննպատակահարմար է։ Դատարանը երկու անգամ է լսելու նույն մասնակիցների և վկաների գործերը, ուսումնասիրելու նույն փաստաթղթերը»,-ասել է փաստաբանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ