fbpx
Սպորտ

Լավ խաղացինք, եթե հաշվի չառնեք վերջին րոպեները․ Զիդան

75 րոպե լավ խաղացինք:  Այս մասին ասել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղի արդյունքը (1:2):

«Մենք դժգոհ ենք պարտությունից, բայց դիմակայությունը 180 րոպե է: Հիմա մենք պետք է ինչ-որ դրական բան գտնենք:

Ի վերջո, լավ բան չկա, բայց մենք լավ խաղացինք, եթե հաշվի չառնեք վերջին րոպեները: Հիմա, եթե ուզում ենք ավելի հեռուն գնալ, պետք է այնտեղ հաղթենք»,-ասել է նա։

Զիդանի խոսքով՝ պաշտպանությունում սխալներ կային։

«Սակայն, սա ֆուտբոլի մի մասն է, դա ամենն է: Փորձեցինք, ամեն ինչ դաշտում տվեցինք: Մենք 10 րոպե բավականաչափ չկենտրոնացանք շատ բարդ խաղում և դրա համար վճարեցինք»,-հավելել է նա։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ