Փարիզի Սեն Ժերմենի բուլվարում գտնվող Louis Vuitton խանութը այսօր վաղ առավոտյան խոշոր կողոպուտի թիրախ է դարձել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
Ոստիկանությունից հայտնել են, որ 4 ավազակները դեպքի վայր են ժամանել առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում:
Նրանք հաշված րոպեների ընթացքում գողացել են խանութի ապրանքների մեծ մասը՝ 100-ից ավելի շքեղ իրեր։ Աղբյուրը նշում է, որ այս պահին հասցված վնասը գնահատվում է 900 հազար եվրո։
Հանցագործները դեռ փախուստի մեջ են, և իրավապահները ակտիվորեն փնտրում են նրանց։