fbpx
Հասարակություն

Արմենակյան փողոցում մեքենա է այրվել

Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 03:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցի թիվ 2/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում «BYD» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Մ․) հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան բախվել է կայանած «Ford Focus» և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաներին։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 03:21-ին: Այրվել է «BYD» մակնիշի ավտոմեքենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ