fbpx
Աշխարհ

Մելիտոպոլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում մայիսի 30-ի առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

Նա հավելել է, որ մի քանի փողոցների շենքերի բնակիչները նկատել են լուսամուտների և պատերի ցնցում։ Մելիտոպոլի կենտրոնում սև ծխի ամպեր են երևում։ Ռոգովը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչություն»՝ հայտարարելով, որ տեղի ունեցածի պատճառը Ուկրաինայի նախագահի իշխող վարչակազմն է։

BBC-ի ռուսսական ծառայությունը հաղորդոդւմ է, որ նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ գտնվում է Զապորոժիեի մարզի՝ Մոսկվայի կողմից նշանակված ղեկավար Եվգենի Բալիցկիի տունը։ Բալիցկին, ով Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր է, մայիսի 26-ին նշանակվել է մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար։ Ուկրաինայում նրա դեմ քրեական գործ են հարուցել։

Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է 2 կին և 1 երիտասարդ տղամարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ