fbpx
Քաղաքականություն

Թաթոյանը այդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու է Սահմանադրական դատարանում․ Իոաննիսյան

Դանիել Իոնիսյանը անդրադարձել է այն հանգամանքին, որ Արման Թաթոյանը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ 149.1-րդ հոդվածը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդիր է տեսնում քրեական օրենսգրքի այն հոդվածի մեջ, որով քրեականացվում է մարդկանց՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն որևէ եղանակով խոչընդոտելը: Թաթոյանը այդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու է Սահմանադրական դատարանում:

Այսինքն, ըստ պարոն Թաթոյանի, եթե, օրինակ, որևէ հիմնարկի տնօրեն արգելում է իր աշխատակիցներին մասնակցել որևէ ուժի քարոզչությանը՝ դա չպիտի լինի քրեորեն պատժելի:

Ինձ միամտաբար թվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի մարդկանց՝ իրենց նախընտրած քաղաքական ուժի քարոզարշավին մասնակցելու սահմանադրական իրավունքը, որն ամրագրված է մայր օրենքի 42-րդ, 46-րդ և 48-րդ հոդվածներում:
Շատ միամտաբար ինձ նաև թվում էր, որ ՄԻՊ-ը պետք է կողմ լինի, որ պետությունը ունենա լծակներ՝ մարդու և քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանության և դրանց դեմ ապօրինի միջամտության դեմ պայքարի համար:
Բայց արի ու տես, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում, որ հնարավոր լինի անպատիժ խոչընդոտել քաղաքացիների քարոզչությանը մասնակցելու իրավունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ