Միխեիլ Սաակաշվիլի․ «Ես այդ տոմսը վերցրել եմ, որովհետեւ վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ․․․»

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, որովհետև վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի իր՝ երկիր մտնելուն:

«2019 թվականի ապրիլի 1-ին ես պատրաստվում եմ վայրէջք կատարել «Բորիսպոլում» (Կիևի օդանավակայան)… Ես այդ տոմսը վերցրել եմ, որովհետեւ վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ… և հենց որ նա չանցնի երկրորդ փուլ, ես ավելի քան վստահ եմ, որ ոչ մի սահմանապահ չի ցանկանա կատարել ինձ Ուկրաինա չթողնելու նրա հրամանագիրը»,-հայտարարել է Սահակաշվիլին լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում: Սահակաշվիլին նաև գնված տոմսը ցուցադրել է սմարթֆոնով։ Այս հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակող՝

Ամենաթարմ