fbpx
Քաղաքականություն

Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է հասարակություններին խաղաղության պատրաստելը. Լայչակ

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում շնորհավորել է ՀՀ կառավարությանը ստացած հզոր մանդատի համար: Նա նշել է, որ եկել է մեր տարածաշրջան մարդկանց իրական կյանքը տեսնելու, հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր սահմաններին նվազեցնել բռնությունները:

Ըստ նրա, լարվածությունը թուլացնելու բոլոր հնարավորությունները կան: «Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է հասարակություններին խաղաղության պատրաստելը»,-ասել է Լայչակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ