Մոլլերից դուրս գործող խանութները կարող են շարունակել իրենց գործունեությունը. Բաբկեն Թունյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

5 ընկերության թթվասերում բուսական յուղ են գտել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել և պարզաբանել մարտի 21-ի պարետատան կայացրած որոշումը:

«ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»,- գրել է Թունյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին պարետը տեղեկացրել էր, որ պարետատան որոշմամբ մարտի 22-ից ՀՀ տարածքում կփակվեն առևտրի կենտրոնները, խաղատները, բուքմեյքերական գրասենյակները, բարերը, գիշերային ակումբները և ժամանցի այլ վայրեր:

 

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1699714036836206

Հրապարակող՝

Ամենաթարմ