ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Յունայթեդը» արդեն 50 գոլ են բաց թողել։
Վերջին անգամ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի մեկ խաղարկությունում այդքան գոլ բաց է թողել 40 տարի առաջ։
Այն ժամանակ Պրեմիեր լիգայի ձևաչափն այլ է եղել, և առաջնությանը մասնակցել է ոչ թե 20, այլ 22 թիմ։ Այդ մրցաշրջանում չեմպիոն է դարձել «Լիվերպուլը»։Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը։

Նշենք, որ ներկա պահին ՄՅՈւ-ն ունի 64 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

