fbpx
Աշխարհ

Նեպալում անհետացել է ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ

Նեպալում անհետացել է ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ՝ 16 նեպալցի, չորս հնդիկ, երկու գերմանացի։ Այս մասին հայտնում է Kathmandu Post թերթը։

Նշվում է, որ այն օդ է բարձրացել Պոխարա քաղաքի օդանավակայանից առավոտյան ժամը 9:55-ին, ինքնաթիռի հետ կապը կորել է առավոտյան 10:07-ին: Ուղղաթիռ է ուղարկվել ինքնաթիռը որոնելու ենթադրյալ կործանման վայրում, սակայն գործողությունը դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ