Արցախը Հայաստանի կապող մայրուղու որոշ հատվածներ փակ են կամ դժվարանցանելի-Azat TV
Արցախ
11:30 14/01/2022

Արցախը Հայաստանի կապող մայրուղու որոշ հատվածներ փակ են կամ դժվարանցանելի

Գիշերը տեղացած ձյան պատճառով Արցախի ներպետական ճանապարհահատվածներում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության մամուլի ծառայությունից։

«Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր ուղղություններում այս պահին կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի է «Բովուրխանի» ոլորաններում և Շոշ-Կարմիր շուկա հատվածում:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ դժվարանցանելի է: Այս պահին «Վահե Կարապետյան» ընկերությունն իրականացնում է մաքրման, անհրաժեշտության դեպքում՝ կատարում աղցանման աշխատանքներ:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Սյունիքի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն», – ասված է ԱԻՊծ-ի տարածած հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ