Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վերքեր ստացել պայթյունից։ Այն տեղի է ունեցել մայիսի 24-ի ցերեկը Պակիստանի արևմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է աղոթքի ժամանակ, որին մասնակցում էր 30-ից մինչև 40 մարդ: Նշվում է, որ երեք տուժածներ օրհասական վիճակում են:
Պայթյունն այնպիսի ուժգնության է եղել, որ կոտրել է մերձակայքում գտնվող շենքերի ապակիները: Ներկայում պատահարի շրջանը շրջապատված է ոստիկանության կողմից, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հայտնել է Radio Pakistan-ը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ, պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն ռումբի ակտիվացման հետևանքով, որն անհայտ անձանց կողմից դրվել էր մինբարի (ամբիոններ, որտեղից ուրբաթօրյա աղոթք են կարդում) հետևում: Առայժմ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։
