fbpx
Առողջապահություն

Փաշինյանն այցելել է Գյումրիում բարբարոսաբար ծեծված 13-ամյա աղջկան

Մարտի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, մարտի 5-ին Գյումրիում բարբարոսաբար ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանին։ Այս մասին Փաշինյանն իր  Facebook-ի էջում գրում է.

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։

Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2576082906045422

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ