fbpx
Քաղաքականություն

Մենք չենք պատգամել Նիկոլին, որ գա ու մաքրագրի հների արածները. Միսկարյան

ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Պետությունը մենք ենք։ Պետությունը Նիկոլ Փաշինյանը չի, Սուրեն Պապիկյանը չի։

Ի՞նչ ենք պատգամել մենք Նիկոլ Փաշինյանին փողոցում ու այնուհետև ընտրութնուններում տալով նրան վարչապետի մանդատը։ Եթե առաջին դեպքում Սերժին մերժել էր, ապա ի՞նչն էր երկրորդում, արդյոք Սերժին մերժելու շարունակությունը, որը Հրայր Թովմասյանին մերժելու մեջ է, թե՞ այնուամենայնիվ Սերժին ու կոռուպցիան մերժելուց զատ կա նաև այլ բան, որ մենք, որպես էս երկրի տերեր, քաղաքացիներ պատգամել ենք Նիկոլ Փաշինյանին։

Արժեհամակարգը վերացական եզրույթ չի։ Մարդիկ երեսուն տարի զրկված են եղել կրթվելու, գիտելիք ստանալու հնարավորությունից։ Երեսուն տարի երկրի «իրական տերերը», «վերնախավը», «խելոքները» գոռալով, որ «մեր ուժը մեջ միասնության մեջ է», ստեղծել են մի միջավայր, որտեղ ամեն մեկն «իր գլխի տերն էր»։

Մենք ենք պետությունը, ու որպես պետության տերեր մենք պարտավորություններ ունենք իրար նկատմամբ։ Երեսուն տարի իրենց երկրի տեր հռչակածները կոշիկները սրբել են երկրի իրական տիրոջ` քաղաքացու վրա, զրկել են նրան Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքներից, թույլ չեն տվել ստեղծել այն միջավայրը, որտեղ կուրթանեցի առողջ երիտասարդը կարող էր դառնալ արժեք ստեղծող։

Ի՞նչ է ասում հիմա Նիկոլ Փաշինյանը նրան։ Ասում է, դու ես մեղավոր որ տուն չունես. Սերժի, Նեմեցի, Լիսկայի ու մյուսների մեղավորությունը չկա։ Դու ես մեղավոր, որ պետությունը քեզ, քո գյուղի մեջ բավարար կրթություն չի տվել ու հիմա դու` առողջ, ոտդ, ձեռդ տեղը տղամարդ ես, բայց տուն չունես։ Պետությունը քո հանդեպ ոչ մի պարտավորություն չունի։

Ես չեմ ասում, թե մենք Նիկոլին պատգամել ենք, որ գա ու մի օրում բոլոր անտուններին մեր անունից տուն տա։ Բայց մենք չենք էլ պատգամել նրան, որ գա ու մաքրագրի հների արածները։

ԱԱԾ ստուգումներից հետո Սամվել Ալեքսանյանը չվճարված հարկերի դիմաց վճարեց 7 մլրդ դրամ ու դարձավ Նոր Հայաստանի հարգված քաղաքացի, իսկ կուրթանեցի գյուղացին, որ Սերժի «բարի աչքից» ու հովանավորությունից դուրս էր մնացել, մեղավոր է, որ ինքը չքավոր է։

Ի՞նչ ենք պատգամել մենք Նիկոլ Փաշինյանին։ Որ մեր անունից մեզ մեղադրի՞ մեր տգիտության մեջ, թե՞ արդարությունը վերականգնի։

Ցավում եմ, որ մենք որպես հանրություն, իրար նկատմամբ պատասխանատվության զրո ընկալում ունենք։ Ցավում եմ, որ ազատություն քողի տակ արդարությունը ոտնահարվում է, ցավում եմ, որ էդպես էլ չենք գիտակցում, որ մեր միասնությունը, որի մեջ է մեր ուժը, մնում են լոկ խոսքեր, ինչպես որ եղել է, ցավում եմ, որ հեղափոխությունը իշխանափոխության հետ փոխած վարչապետը մի օր գոռում է. «Դու ես վարչապետը», մյուս օրը բարկանում է, թե «Դս ես մեղավոր, որ աղքատ ես»։

Իսկ էդ ընթացքում, «Նոր Հայաստանում» Կենտրոն ԹՎ-ով բարերար Ռոզա Ծառուկյանը կարագ է ու շաքարավազ է նվիրաբերում աղքատ ընտանիքին, որի համար աղքատ դեռահասը գնում է մատուռում աղոթի ու շնորհակալություն հայտնի Աստծուն, որ իր երազանքը կատարվել է, իսկ բարերար Սամվել Ալեքսանյանի ԻՄ քայլի դրամահավաքին նվիրաբերում է 10 մլն դրամ ու շարունակում լավաշ նվիրել Մալաթիայի կարիքավորներին»։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/4166459883380029

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ