Հնարավոր է, որ Մաուրիսիո Պոչետինոն՝ «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչը, գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մասնագետին դիտարկում է որպես Զիդանին փոխարինող հիմնական հավակնորդ:
Նշվում է, որ «Ռեալ»-ում գլխավոր մարզչի փոփոխություն սպասվում է 2020 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Պոչետինոյինն անգլիական ակումբում փոխարինեց Ժոզե Մոուրինյուն:

